Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել, օդաչուն մահացել է:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բալեքեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից մեկնած կործանիչի հետ ռադիոկապն ընդհատվել է: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, հայտնաբերվել են դրա բեկորները:
Բալեքեսիրի նահանգապետը մանրամասնել է, որ վթարը տեղի է ունեցել Իզմիր-Ստամբուլ ավտոմայրուղու Նաիփլի շրջանում:
Վթարի պատճառը կպարզվի քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո։