Մատչելիության հղումներ

Թուրքիայի արգործնախարարը վաղը կմեկնի Մոսկվա

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը թուրք նախարարի՝ հունիսի 15-17-ը Մոսկվա կատարելիք այցի ընթացքում, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Նախատեսվում է հատուկ կենտրոնանալ Հարավային Կովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարների վրա, այդ թվում՝ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանի հետպատերազմյան վերականգնման վրա»,-հայտարարում է Մոսկվան։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է պնդել, թե Հարավային Կովկասում խաղաղության կարելի է հասնել «համատեղ ջանքերով՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև հետաքրքրված է Կենտրոնական Ասիայում ինտեգրացիոն գործընթացների զարգացման քննարկմամբ։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG