Մատչելիության հղումներ

Թուրքիան կքննարկի ՇՀԿ-ին լիիրավ անդամակցության հարցը. Էրդողան

Թուրքիան պատրաստ է Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ իր հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Կազմակերպությանը Թուրքիայի (լիիրավ) անդամակցության հեռանկարը չի ենթադրում որևէ այլ դաշինքից կամ Արևմուտքից անջատում», - ասել է Էրդողանը:

Էրդողանը երեքշաբթի օրը Բիշքեկում մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովին: Թուրքիան կազմակերպությունում ունի «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ։

ՇՀԿ-ն քաղաքական և անվտանգության կազմակերպություն է, ստեղծվել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից 2001 թվականին։ Կազմակերպությունն 9 անդամ պետություն ունի՝ Ռուսաստան, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Պակիստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Իրան։ 2024 թվականի հուլիսին էլ Բելառուսը դարձավ ՇՀԿ լիիրավ անդամ:


XS
SM
MD
LG