Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության, կայունության կողմնակից են․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կողմնակից են, Անկարայում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շեշտելով, թե ձգտում են տարածաշրջանում խաղաղության և համագործակցության։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով եղբայրական հարաբերություններն առաջընթաց են գրացել ու զարգանում են տարբեր ուղղություններով՝ պաշտպանությունից մինչև առևտուր։

«Մենք ցանկանում ենք միայն խաղաղություն, համագործակցություն և զարգացում մեր տարածաշրջանում։ Այս ուղղությամբ մենք արդեն բազմաթիվ քայլեր ենք արել։ Մենք մեր անկեղծությունն արդեն ի ցույց ենք դրել և մտադիր ենք համատեղ իրականացնել բոլոր հնարավոր նախագծերը՝ տարածաշրջանում խաղաղություն, բարգավաճում և հանգստություն ապահովելու համար։ Փետրվարյան երկրաշարժերի ժամանակ Ադրբեջանը մեր կողքին էր, Թուրքիան էլ, անհրաժեշտության դեպքում, եղել է և միշտ կլինի Ադրբեջանի կողքին», - ասել է Էրդողանը։

Ալիևը նախօերին է ժամանել Անկարա, ապա Թուրքիան ու Ադրբեջանը գործարկել են Իգդիր-Նախիջևան գազատարը։

Էրդողանը հայտարարեց, որ նախագիծը կապահովի Նախիջևանի էներգետիկ անվտանգությունը։ Ալիևը, իր հերթին, հավելեց, թե համատեղ իրականացվող էներգետիկ նախագծերը նաև ճանապարհ են հարթում տրանսպորտային խոշոր նախաձեռնությունների իրականացման համար։

​
XS
SM
MD
LG