Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմության առաջնորդը նոր կուսակցություն է ստեղծում

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզել, արխիվ
Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզել, արխիվ

«Թուրքական ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը լքելու և նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին», - հաղորդում է Reuters-ը։

Օզելն այս որոշումը կայացրել է թուրքական դատարանի՝ մայիսին կայացրած որոշումից հետո, որի համաձայն չեղարկվում էին Ժողովրդա-հանրապետական կուսակցության վերջին համագումարի որոշումները, իսկ քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնը վերադարձվում էր նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

Օզելն այսօր ակնարկել է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության գործող պատգամավորների մեծ մասը առաջիկա օրերին միանալու է նոր ստեղծվող ուժին։

«Այսօր մենք լքում ենք Քեմալ Աթաթուրքի ստեղծած կուսակցության ամբիոնը, բայց ոչ երկրի թիվ մեկ ընդդիմադիր ուժի դերակատարությունը», - հայտարարել է Օզգյուր Օզելը։

XS
SM
MD
LG