Մատչելիության հղումներ

Տուլայում ուկրաինական անօդաչուն հարվածել է Wildberries-ի պահեստին, հրդեհ է բռնկվել

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ին, Սանկտ Պետերբուրգի մոտակայքում, օգոստոսի 4,2026թ.
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ին, Սանկտ Պետերբուրգի մոտակայքում, օգոստոսի 4,2026թ.

Ուկրաինական զինուժը Ռուսաստանի Տուլայի մարզի Ալեքսին քաղաքում անօդաչու թռչող սարքով հարվածել է առցանց առևտրի հարթակ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, ինչի հետևանքով կենտրոնում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական ուժերը հարձակվել են ընկերության ավելի քան 10 պահեստների վրա։

Տուլայի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները ոչնչացրել են տարածաշրջանի վրայով թռչող ուկրաինական 107 անօդաչու թռչող սարք։ Նա չի մանրամասնել, թե քանիսն են հասել իրենց նշանակետին։

Ուկրաինական հարձակման հետևանքով, Միլյաևի խոսքով, հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում, վնասվել է Վենևսկի շրջանում գտնվող երկու բնակելի շենք, ենթադրաբար հրթիռի բեկորներից, ինչպես նաև Նովոմոսկովսկի և Ուզլովսկի շրջանների երկու արդյունաբերական օբյեկտներ։

XS
SM
MD
LG