Մատչելիության հղումներ

Տուլայում որբերի համար նախատեսված միջոցներն օգտագործվել են զինծառայողներին վճարելու համար

Ռուս զինվորները կրակում են 2S12 «Սանի» 120 մմ ծանր ականանետային համակարգից «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթի ժամանակ, Սարատով, Ռուսաստան, 10-ը օգոստոսի 2025թ.
Ռուս զինվորները կրակում են 2S12 «Սանի» 120 մմ ծանր ականանետային համակարգից «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթի ժամանակ, Սարատով, Ռուսաստան, 10-ը օգոստոսի 2025թ.

Ռուսաստանի Տուլայի շրջանային կառավարությունը որբերին, որդեգրող ծնողներին և խնամակալներին աջակցելու համար նախատեսված ավելի քան 54 միլիոն ռուբլի շրջանային բյուջեից ուղղել է զինվորականներին և Ռուսաստանի ազգային գվարդիային վճարումներ կատարելուն։ Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ածռայությունը, այս մասին է վկայում շրջանային կառավարության սեպտեմբերի 18-ի որոշումը:

Գումարի ամենամեծ մասը՝ 54,223,200 ռուբլին, վերցվել է խնամատար ընտանիքներին աջակցելու, որբերին տրամադրվող բնակարանների վերանորոգման, որբերին աջակցելու և որբ ուսանողներին վճարումներ կատարելու համար նախատեսված բյուջետային հոդվածների միջոցով։

Գումարի մյուս մասը վերցվել է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ցածր եկամուտ ունեցող միայնակ քաղաքացիներին, թոշակառուներին և աշխատանքային վետերաններին վճարումներ կատարելու հոդվածներով:

Որոշման մեջ նշվում է, որ ամբողջ գումարը կօգտագործվի «որոշակի կատեգորիայի զինծառայողների և Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայում ծառայող անձանց, քաղաքացիների որոշակի կատեգորիաների և նրանց ընտանիքների անդամներին» միանվագ վճարումների համար։ Փաստաթղթում չի նշվում, թե զինծառայողների և Ազգային գվարդիայի անդամների կոնկրետ որ կատեգորիաները կստանան այդ միջոցները։

Ինչպես հաղորդում է The Insider-ը, Տուլայի մարզում վճարումներ են կատարվում «հատուկ ռազմական գործողության» (այդպես են Ռուսաստանի իշխանություններն անվանում են Ուկրաինայում պատերազմը) մասնակիցներին: Ներկայումս վճարումները կազմում են 750,000 ռուբլի ծանր վիրավորների կամ առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների համար, իսկ զոհվածների ընտանիքներին վճարումները կազմում են 1,250,000 ռուբլի:


​
XS
SM
MD
LG