Մատչելիության հղումներ

Այսօր մեր առջև խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջան, թե Հայաստան. Գառնիկ Դանիելյան


Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում, Երևան, 12-ը մայիսի, 2024թ.
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում, Երևան, 12-ը մայիսի, 2024թ.

«Այսօր մեր առջև խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջան, թե Հայաստան։ Մենք ընտրում ենք Հայաստանը», - Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։

«Մենք ընտրում ենք արժանապատիվ խաղաղությունը, մենք ընտրում ենք հայեցի լինելը, մեր հող ու ջրին տեր լինելը», - շեշտեց նա։

Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ շարժման ուղղությամբ տարբեր մեղադրանքներին, մասնավորապես այն դրսի հետ կապելուն՝ ասելով, որ սա մաքուր հայկական ազգային շարժում է։

«Սպասարկում է մեր ազգային ու պետական շարժերը։ Ու գիտեք՝ ինչո՞ւ են բոլորը խառնվել իրար, որովհետև սա միավորել է տարբեր մարդկանց, քաղաքական հոսանքներին մեկ նպատակի շուրջ՝ հայրենիք ունենալու նպատակի շուրջ, պատիվ ունենալու նկատակի շուրջ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամը։

Նրա խոսքով՝ այս օրերին դրսևորել են բացառիկ համերաշխություն թե կուսակցությունների, թե քաղաքական տարբեր հոսանքների միջև։

Շարժումը պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։

Իշխանությունները հայտարարում են, որ սա փորձ է՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու, իշխանությունը զավթելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG