Մատչելիության հղումներ

Կազմակերպվել է ադրբեջանցի լրագրողների այցը 4 գյուղերի տարածքներ


Ադրբեջանցի սահմանապահ, արխիվ
Ադրբեջանցի սահմանապահ, արխիվ

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կազմակերպել է ադրբեջանական լրատվամիջոցների այցելություն Ադրբեջանին հանձնված 4 գյուղերի տարածքներ։ Տեղից ռեպորտաժներ պատրաստելուց բացի, լրագրողներին տեղեկատվություն է տրամադրվելու այդ տարածքում սահմանապահ ծառայություն կազմակերպելու մասին։

Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ նիստում որոշվեց 4 հատվածում հիմք ընդունել նախկին Խորհրդային միության ժամանակվա սահմանները, ըստ որի Ադրբեջանին վերադարձվեց Ղազախի շրջանի նախկին 4 գյուղերի տարածքները։

Ավելի վաղ Բաքուն պահանջել էր անհապաղ վերադարձնել այդ տարածքները։

Երևանը ողջունել է գործընթացը, նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ սահմանազատում է կատարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG