Մատչելիության հղումներ

Վրաստանի գլխավոր դատախազը հայտարարել է հրաժարականի մասին


Իրակլի Շոթաձե, արխիվ
Իրակլի Շոթաձե, արխիվ

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հայտարարել է իր հրաժարականի մասին։

Հայտարարությունում որպես հրաժարականի պատճառ նշվում է նրա առողջական վիճակի վատթարացումը։

«Ես պետք է ամենադժվար որոշումը կայացնեմ՝ հաշվի առնելով բժիշկների խորհուրդները։ Բուժման պրոցեսը հավանաբար մի քանի ամիս կտևի։ Ուստի, հնարավոր չէ շարունակել գլխավոր դատախազի լիազորությունները։ Այդ իսկ պատճառով ես արդեն հրաժարականի դիմում եմ ներկայացրել Վրաստանի խորհրդարան», -հայտարարել է Շոթաձեն։

Նա Վրաստանի գլխավոր դատախազն էր 2020 թվականից։

«Ազատության» «Էխո Կավկազա»-ը նշում է, որ Շոթաձեն այս պաշտոնը զբաղեցրել է նաև 2015-2018 թվականներին։ 2018-ին նա հրաժարական է տվել Թբիլիսիի կենտրոնում անչափահասների սպանության աղմկահարույց գործի պատճառով։ Նրա հրաժարականը, մասնավորապես, պահանջել է սպանված 16-ամյա դեռահասի հայրը՝ Զազա Սարալիձեն։ 2020 թվականի փետրվարին խորհրդարանը վերահաստատեց Շոթաձեին գլխավոր դատախազի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG