Մատչելիության հղումներ

Գազայում զոհվածների թիվը հասավ 36 հազար 439-ի


Իրավիճակը Ջաբալիայի փախստականների ճամբարում, Գազայի հատված, 3 հունիսի, 2024թ.
Իրավիճակը Ջաբալիայի փախստականների ճամբարում, Գազայի հատված, 3 հունիսի, 2024թ.

Գազայի հատվածում իսրայելյան զինուժի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հունիսի 3-ի առավոտյան դրությամբ հասել է 36 հազար 439-ի:

Անցած 24 ժամում սպանվել է 60 և վիրավորվել է 220 պաղեստինցի: Ընդհանուր հաշվով վիրավորների թիվը հասել է 82 հազար 627-ի:

Հակամարտությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ հրեական խաղաղ ավանների վրա Գազայի հատվածից «Համաս»-ի զինյալների կատարած հարձակումից հետո: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է համարվում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ ասել է, թե հավանություն է տալիս հրադադար հաստատելու Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկին: «Համաս»-ը նույնպես նկատել է տվել, որ պատրաստ է ընդունել այդ առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG