Մատչելիության հղումներ

Եվրոպական միությունը գործնականում կասեցնում է ռուսական և բելառուսական հացահատիկի ներմուծումը


Բերքահավաք, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստանում, արխիվ
Բերքահավաք, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստանում, արխիվ

Եվրոպական միության Խորհուրդն այսօր ընդունել է ԵՄ ռուսական և բելառուսական հացահատիկային ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու որոշումը։

«Խորհուրդն այսօր ընդունել է մի բանաձև, որի նպատակն է արգելող մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող հացահատիկային արտադրանքի վրա», - ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։ Այդ որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

«Բանաձևը նախատեսում է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկային, ինչպես նաև ձիթատու բույսերի և դրանց վերամշակված մթերքների մաքսատուրքերի բարձրացում այնպիսի մակարդակի, որը գործնականում կհանգեցնի այդ ապրանքի ներմուծման դադարեցման»,- ընդգծվում է փաստաթղթում։

Արգելող որոշումները գործելու են նաև ոլոռի և վերամշակված ճակնդեղի վրա։ Նշվում է, որ վերոնշյալ ապրանքներին հասանելի չեն լինի նաև ԵՄ մաքսային քվոտաները։

Մարտի 22-ին ԵՄ գագաթնաժողովից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Ռուսաստանից և Բելառուսից ԵՄ հացահատիկային ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ:

«Նման առաջարկի համար բավարար պատճառներ կային, դա թույլ կտա պաշտպանել եվրոպական շուկաները ռուսական հացահատիկի ապակայունացնող գործոնից և զրկել ռուսներին այդ արտադրանքի վաճառքից ստացվող եկամուտներից»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG