Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը դուրս գրվեց հիվանդանոցից


Չեխիայի նախագահ Պետր Պավել, արխիվ
Չեխիայի նախագահ Պետր Պավել, արխիվ

Չեխիայի նախագահ Պետր Պավելն այսօր դուրս գրվեց «Զինվորական կենտրոնական հիվանդանոցից»։ Նա բուժումը շարունակելու է տանը, աշխատանքային գրաֆիկը փոփոխություն չի կրելու, հաղորդում է CTK գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմը։

Չեխիայի նախագահը երեկ մոտոցիկլ վարելու ժամանակ վնասվածքներ էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել կոմերցիոն սպորտային հրապարակներից մեկում։

63-ամյա Պետր Պավելը մոտոցիկլային սպորտի մեծ սիրահար է և ազատ ժամանակ հաճախ է մոտոցիկլ վարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG