Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանում է Հայաստան։

Կառույցի հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաև դիտարկել ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը և հիմնական առաջնահերթությունները միջազգային և ազգային գործընկերների հետ:

Հանդիպումներ են նախատեսված Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի տեղակալի, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Իվանա Ժիվկովիչը կայցելի Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG