Մատչելիության հղումներ

Տղամարդն ահազանգում է՝ իրեն ու ընկերներին վարչապետի այցին ընդառաջ ՔԿ են կանչել

Չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ահազանգում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ իրեն բերման են ենթարկել ու տեղափոխել Քննչական վարչություն, Քննչական են հրավիրել նաև նրա 2 ընկերներին։ Հակոբյանը հայտնում է՝ ուշ երեկոյան բաց են թողել իրենց:

2 ամիս առաջ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցված պատարագին ընդառաջ նրանց դարձյալ բերման էին ենթարկել և բաց թողել վարչապետի գնալուց հետո։ Այն ժամանակ Հակոբյանն ու մյուսները պատրաստվում էին բողոքի ակցիա իրականացնել ու «ոչ Նիկոլ, մի քանդիր եկեղեցին, վերադարձնել անձնագրայինը և Արցախը Հայաստան է» գրությամբ թռուցիկներ բաժանել հավաքվածներին: Նրանք, սակայն, ոչ Փաշինյանին տեսան, ոչ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, ցույցը չմեկնարկած տղամարդկանց բերման ենթարկեցին:

Հակոբյանը երեկ «Ազատությանը» Քննչական կոմիտեից ստացած նամակն էր ուղարկել, որ իրեն հենց վարչապետի այցի ժամերին, ատելություն, անհանդուրժողականություն հրահրելու կամ քարոզելու դեպքով Քննչական են հրավիրել, երբ այս գործով արդեն երկու ամիս է նորություն չկար։

Իրավապահներն առայժմ գործի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդել:

XS
SM
MD
LG