Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը որակազրկվել է կոկաինի օգտագործման պատճառով։ Այս մասին հայտարարել է Թենիսում մրցակցության ապահովման միջազգային գործակալությունը (ITIA)՝ տեղեկացնելով, որ հունիսին Մայորկայում կայացած մրցաշարի ընթացքում Կիրիոսից վերցված արյան նմուշներում կոկաինի հետքեր են հայտնաբերվել։
Ինքը ավստրալացի թենիսիստը ընդունել է մեղքը՝ նշելով, որ «սարսափելի սխալ է թույլ տվել»։
Վերջին տարիներին Կիրիոսը միջազգային ասպարեզում լուրջ հաջողություններ չէր արձանագրել։ Որակազրկման պահին նա համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 919-րդ հորիզոնականը։ Ավստրալացի մարզիկի լավագույն ցուցանիշն արձանագրվել է 2016 թվականին, երբ Կիրիոսը աշխարհի 13-րդ ուժեղագույն թենիսիստն էր։ Նրա ամենատպավոիրչ հաջողությունը 2022-ին էր, երբ Կիրիոսը հասավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ՝ պարտվելով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին։