Մատչելիության հղումներ

Վրանային ավանը մնալու է այստեղ, գիշերելու ենք Բաղրամյան պողոտայում. Բագրատ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Բաղրամյան պողոտայում, Երևան, հունիսի 10, 2024թ.
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Բաղրամյան պողոտայում, Երևան, հունիսի 10, 2024թ.

Ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները այսօր էլ են պատրաստվում գիշերել Բաղրամյան պողոտայում։

«Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով», - հարթակից հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մեր ասած 96 ժամի մեջ կսահմանափակվենք», - նշեց նա՝ հավելելով, որ այսօր որևէ գործողություն նախատեսված չէ, իսկ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու։

«Այսօր ո՛չ քայլելու ենք, ո՛չ երթ ենք անելու, պատրաստվում ենք հունիսի 12 ին», -ասաց սրբազանը՝ շեշտելով նաև, որ վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան։

Այլ մանրամասներ նա չհայտնեց։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը երեկ գիշերվանից փակ է պահում Բաղրամյան պողոտան, որպեսզի իշխանությանը պարտադրի կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ անցկացնել:

ԱԺ խորհուրդը, սակայն, այսօր մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։

Իշխանությունները հայտարարում են, որ դրա կարիքը չեն տեսնում, իսկ վարչապետի հրաժարականի հարց իրենց օրակարգում չկա։

XS
SM
MD
LG