Մատչելիության հղումներ

Տաշիրի Մեծավան գյուղում 55 տոկոսից ավելի մասնակցություն է գրանցվել

Տաշիրի ամենամեծ գյուղերից մեկում՝ Մեծավանի երեք ընտրատեղամասերում էլ 55 տոկոսից ավելի մասնակցություն է գրանցվել: Այստեղ հանձնաժողովների անդամները նշում են, որ նախորդ ընտրությունների համեմատ թեև շատ մեծ չէ տարբերությունը, բայց այս ընտրություններին ավելի շատ քվեարկողներ են եկել ընտրատեղամասեր:

Մեծավանի թիվ 25/38 տեղամասում 1 524 ընտրողից 845-ն է մասնակցել քվեարկությանը:

Մեծավանն այն գյուղն է, որտեղ նախընտրական շրջանում բախումներ էին տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, որոնք գյուղ էին եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, և «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների միջև:

Այսօր Քննչական կոմիտեն հաղորդեց, որ այս միջադեպով արդեն 12-րդ անձն է ձերբակալվել, որին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: 12 անձից 6-ը կալանավորված են, ևս 6-ը տնային կալանքի տակ են: Նրանք մեղադրվում են քարոզչություն կատարելուն խոչընդոտելու մեջ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG