Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը Ֆրանսիայից հետո մեկնել է Լյուքսեմբուրգ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը, այցի օրակարգը, սակայն, չի հաղորդվում։

Նախարարն ավելի վաղ Ֆրանսիայում էր։

Հայաստանն ու Ֆրանսիան երեկ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։

XS
SM
MD
LG