Մատչելիության հղումներ

Հայաստանի համար Ռուսաստանից կախվածությունը «լավագույն տարբերակը չէ»


Ըստ ամերիկացի վերլուծաբանի՝ Հայաստանը վարում է միակողմանի, ռուսամետ արտաքին քաղաքականություն:

Հայաստանը վաճառելու է Իրան - Հայաստան գազամուղի 41-կիլոմետրանոց Մեղրի - Քաջարան հատվածը Ռուսաստանին, ինչը Մոսկվային հնարավորություն կտա վերահսկել գազի ամբողջ համակարգը Հայաստանում: Ի հավելումն դրա՝ Ռուսաստանը չի կառուցի խոստացված հայ - իրանական երկաթգիծը։

Ռուսաստանը Հայաստանին տարեկան 2 միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարում: Իրանը տարեկան 450 միլիոն խորանարդ մետր գազ է արտահանում Հայաստան, որի փոխարեն էլեկտրաէներգիա է ստանում: Թեև հայ պաշտոնյաները պնդում են, որ Ռուսաստանը չի վերահսկելու Իրանի հետ գազի խնդիրները, այնուամենայնիվ, դա մտահոգություններ է առաջ բերել:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը Հայաստանի ռազմավարությունը տեսնում է բազմավեկտոր զարգացման մեջ: «Այս շաբաթ ականատես ենք Հայաստանի էներգետիկ ոլորտում արտասահմանյան մեծ ներդրումների վերաբերյալ որոշումների կայացմանը: Մենք հակված ենք բազմակողմ ուղղվածությամբ ռազմավարության զարգացմանը, և որ ներդրումներն ու կողմնորոշումը Հայաստանում հնարավորինս լինեն տարբեր երկրների ներգրավմամբ», - ասում է Համբարյանը:

Ամերիկյան արտաքին հարաբերությունների խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի գծով ավագ վերլուծաբան Ուեյն Մերին նշում է, որ Հայաստանի համար Ռուսաստանից կախվածությունը լավագույն տարբերակը չէ։

«Հայաստանը վարում է միակողմանի, ռուսամետ արտաքին քաղաքականություն, որը Հայաստանին դնում է Ռուսաստանից խորը կախվածության մեջ՝ թե ՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով», - ասում է Մերին:

Նա, սակայն, հավելում է, որ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ և ստիպված է հաշվի նստել ռուսաստանյան ազդեցության հետ ու բարյացկամորեն վերաբերվել դրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG