Ստամբուլում վաղը կայանալու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ հերթական՝ թվով 10-րդ եռակողմ խորհրդակցությունը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պետական TRT Haber հեռուստաընկերությունը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Հանդիպման օրակարգում ներառված են տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում համագործակցությանը, տրանսպորտային և տնտեսական կապերի խորացմանը վերաբերող հարցեր՝ այդ թվում տարածաշրջանային տարանցիկ կապերի ամրապնդման տեսանկյունից»,- հաղորդում են թուրքական աղբյուրները։