Մատչելիության հղումներ

Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. Հայաստանի ԱԳՆ


Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում զարգացումներին:

«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի», - ասված է հայտարարությունում:

Երկու օր առաջ Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը տեղեկացրել էր, որ «Լաթաքիայի մուտքի մոտ, երկու հայ՝ հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսներն են կրակոցների զոհ դարձել»։ Հայաստանի ԱԳՆ-ը այս հրապարակմանը չի անդրադարձել:

Սիրիայում նոր կառավարության ու անցած տարեվերջին տապալված Բաշար ալ Ասադի հավատարիմ ուժերի միջև անցած շաբաթավերջից սկիզբ առած բախումներում զոհվել է ավելի քան 1000 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG