Առնվազն 14 մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել Սիրիայի Իդլիբ նահանգի Սարմադա քաղաքի մոտ զինամթերքի ժամանակավոր պահեստում պայթյունի հետևանքով, հաղորդում է երկրի պետական հեռուստատեսությունը:
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ պատերազմից մնացած զենք-զինամթերքը պահեստավորել էին տվյալ տարածքում մինչև այլ վայր տեղափոխելը, և որ վիրավորների թվում զինծառայողներ կան:
Դեպքի վայր են մեկնել քաղաքացիական պաշտպանության և հրշեջ ջոկատներ, սակայն իրար հաջորդող պայթյունները խանգարում էին նրանց աշխատել, և թանձր ծուխը բարձրանում էր ժամեր շարունակ, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Իշխանությունները չեն հաղորդում, թե ինչի հետևանք էր սկզբնական պայթյունը:
Նույն նահանգում սեպտեմբերի 1-ին ռազմամթերք փոխադրող մեքենայի պայթյունի հետևանքով 5 մարդ էր զոհվել, կային նաև վիրավորներ: