Մատչելիության հղումներ

Սիրիան Իսրայելին մեղադրել է օդանավակայանին հարվածելու համար

Սիրիա, Արխիվ
Սիրիա, Արխիվ

Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող օդանավակայանին հարվածելու համար։

Ավելի վաղ AFP-ն անվտանգության աղբյուրին հղում անելով հայտնել էր, որ չգործող ռազմական օբյեկտը հարձակման է ենթարկվել։

«Իսրայելական օկուպացիոն ինքնաթիռներն այսօր վաղ առավոտյան ութ հարված են հասցրել Աբու Դուհուրի ռազմական օդանավակայանի թռիչքուղուն»,- Սիրիայի պետական հեռուստատեսությունը մեջբերել է անանուն ռազմական աղբյուրի խոսքերը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել օդանավակայանի ենթակառուցվածքին, սակայն զոհեր կամ վիրավորներ չկան»։

XS
SM
MD
LG