Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում հնգօրյա սուգ է հայտարարվել Կրան-Մոնտանայի ողբերգության զոհերի հիշատակին


Շվեյցարիայում հնգօրյա սուգ է հայտարարվել Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի ակումբում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։

Ամանորի գիշերը բռնկված հրդեհի զոհ է դարձել մոտ 40 մարդ, ավելի քան 115-ը ստացել են լուրջ այրվածքներ, հաղորդում է Reuters-ը։ Նրանցից շատերը 20-29 տարեկան երիտասարդներ են։

Իրավապահները արդեն բացառել են ահաբեկչության կամ հրկիզման վարկածը, ըստ քննիչների՝ ողբերգությունը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել հրավառության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG