Մատչելիության հղումներ

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Ուլֆ Քրիստերսոնը Շվեդիայի վարչապետի պաշտոնում, արխիվ
Ուլֆ Քրիստերսոնը Շվեդիայի վարչապետի պաշտոնում, արխիվ

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին: Դա հաջորդել է սեպտեմբերի 13-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը, համաձայն որոնց՝ հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Նոր վարչապետ կդառնա Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, ով 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022-ի հոկտեմբեր արդեն իսկ զբաղեցրել է այդ պաշտոնը:

Քրիստերսոնը Չափավոր կոալիցիոն կուսակցության նախագահն է, որը Քրիստոնեա-դեմոկրատական և Լիբերալ կուսակցությունների հետ Ռիկսդագում՝ շվեդական խորհրդարանում կառավարող պահպանողական դաշինք էր կազմել: Սոցիալ-դեմոկրատները ձախերի, կանաչների և կենտրոնամետների հետ ընդդիմադիր «ձախ դաշինք» էին ձևավորել, որն էլ, ամենայն հավանականությամբ, կառավարող կոալիցիա կկազմի նոր Ռիկսդագում:

Նոր խորհրդարանի առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 28-ին, հաջորդ օրը պատգամավորները պաշտոնապես կորոշեն նոր վարչապետի թեկնածուին:

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում է ընդունել և հայտ է ներկայացրել Մագդալենա Անդերսոնի, իսկ անդամակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին Քրիստերսոնի վարչապետության օրոք:



XS
SM
MD
LG