Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը՝ կրկին ՀՀԿ նախագահ. 3 ՀՀԿ–ական դեմ է քվեարկել

«Հանրապետական» կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։

Կուսակցության հերթական համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը ստացավ 438 կողմ, 3 դեմ ձայն:

Այսօր ավելի վաղ Սերժ Սարգսյանը կուսակցության համագումարի ընթացքում խոսեց իր ղեկավարած «Հանրապետականի»՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշման մասին: Սարգսյանը շեշտեց՝ «Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»:

Օրեր առաջ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականը» որոշում է կայացրել չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին: 2018-ից հետո իշխանությունը կորցրած երբեմնի հզոր ուժը նշել էր, թե «անմիջական չի մասնակցի» ընտրություններին:


XS
SM
MD
LG