Մատչելիության հղումներ

«Սեպտեմբերի 11»-ի ենթադրյալ կազմակերպչի դատը կսկսվի 2028-ի հունիսին

ԱՄՆ - Ահաբեկիչներն ինքնաթիռներով հարվածել են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակներին, 11-ը սեպտեմբերի, 2001թ.
ԱՄՆ - Ահաբեկիչներն ինքնաթիռներով հարվածել են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակներին, 11-ը սեպտեմբերի, 2001թ.

ԱՄՆ ռազմական դատարանը որոշել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Քալիդ Շեյխ Մոհամեդի դատավարությունը կսկսվի 2028-ի հունիսի 5-ին։ Նա և ևս երեք մեղադրյալներ պետք է կանգնեն Գուանտանամոյի ռազմաբազայում գործող ռազմական տրիբունալի առաջ։

Մոհամեդին ամերիկյան իշխանությունները համարում են «Սեպտեմբերի 11»-ի գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Դատավարությունը նախատեսվում էր սկսել ավելի վաղ, սակայն գործը տարիներ շարունակ ձգձգվել է՝ նախաքննության, ապացույցների թույլատրելիության և իրավական այլ վեճերի պատճառով։

Քալիդ Շեյխ Մոհամեդը ձերբակալվել է Պակիստանում 2003 թվականին և 2006-ից պահվում է Գուանտանամոյի բանտում։

2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումների հետևանքով ԱՄՆ-ում զոհվեց գրեթե 3 հազար մարդ։

XS
SM
MD
LG