Մատչելիության հղումներ

Սեուտա փախստականների զանգվածային հոսքից հետո Իտալիան վերականգնել է Իսպանիայի հետ սահմանի հսկողությունը

Իսպանացի ոստիկանները և զինվորները ապօրինի ներգաղթյալներին դուրս են բերում Սեուտայից, 1-ը օգոստոսի, 2026թ.
Իսպանացի ոստիկանները և զինվորները ապօրինի ներգաղթյալներին դուրս են բերում Սեուտայից, 1-ը օգոստոսի, 2026թ.

Իտալիան կասեցրել է Շենգենյան գոտու շրջանակում Իսպանիայի հետ ազատ տեղաշարժի ռեժիմը՝ վերականգնելով սահմանային հսկողությունը երկու երկրների միջև ծովային և օդային երթուղիներում:

Իտալիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է Ներգաղթի և սահմանային անվտանգության հարցերի վերլուծության կոմիտեի նիստից հետո: Ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին նաև բանակցություններ է վարել ֆրանսիացի գործընկեր Լորան Նունյեսի հետ, որի արդյունքներով կողմերը պայմանավորվել են ուժեղացնել հսկողությունը ֆրանս-իտալական ցամաքային սահմանին:

Խոսքը ոչ թե Շենգենյան գոտուց Իտալիայի դուրս գալու մասին է, այլ անձնագրային հսկողության ժամանակավոր վերականգնման: Այն նախատեսված է Շենգենյան օրենսգրքով՝ հանրային անվտանգությանը սպառնալիքի դեպքում:

Նման որոշման պատճառը Աֆրիկայի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա անկլավում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններն են, երբ սահմանը հատել էին ավելի քան 50 հազար փախստականներ՝ առավելապես Մարոկկոյի քաղաքացիներ, նրանցից առնվազն 67-ը զոհվել են սահմանը լողալով անցնելու փորձի ժամանակ:

Թեև ապօրինի ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը արդեն իսկ կամավոր վերադարձել է Մարոկկո, եվրոպական երկրներից մի քանիսը քննադատել են Իսպանիային Շենգենյան գոտու արտաքին սահմանները պատշաճ կերպով չպաշտպանելու համար:

XS
SM
MD
LG