Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով, հաղորդում են բուժհաստատությունից:
«Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ», - ասված է հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ բժշկական կենտրոնից չեն փոխանցում: