Դատարանն այսօր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով:
Դատական նիստի սկզբում մեղադրող կողմը ևս 3 ամսվա տնային կալանքի միջնորդություն էր ներկայացրել:
Միլիարդատեր գործարարը մեղադրվում է իշխանության զավթման կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու ու խարդախության հոդվածներով: Նա մեղադրանքը քաղաքական է համարում:
Կարապետյանն անցած ամռանը ազատազրկվեց, երբ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցին «իր ձևով պաշտպանելու» մասին: Իրավապահները հենց այս արտահայտությունն են որակել իշխանության զավթման կոչ: Հետագայում ավելացան տնտեսական հանցագործությունների հոդվածները: