Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը մտել են Նիգերի ամերիկյան ռազմաբազա. Reuters


ԱՄՆ-ի և Նիգերի դրոշները, արխիվ
ԱՄՆ-ի և Նիգերի դրոշները, արխիվ

Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան: Այս քայլը հաջորդել է Նիգերի խունտայի՝ ամերիկյան զորքերին արտաքսելու որոշմանը:

Միացյալ Նահանգների պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, ասել է, որ ռուսական զորքերն օգտագործում են առանձին անգար, որը գտնվում է Նիգերի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի հարևանությամբ:

«(Իրավիճակը) կարճաժամկետ հեռանկարում կառավարելի է»,- ասել է պաշտոնյան։

Պատասխանելով սրա վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ լուրջ վտանգ չկա ամերիկյան զորքերի համար, կամ հավանականություն, որ ռուսական զորքերը կարող են մոտենալ ամերիկյան ռազմական տեխնիկային:

«Ռուսները գտնվում են առանձին համալիրում և մուտք չունեն ԱՄՆ-ի ուժերին կամ հասանելիություն մեր սարքավորումներին», - ասել է նա։

Հատկապես Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը ձգտում է ամրապնդել հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ՝ Մոսկվային դիրքավորելով որպես բարեկամ երկիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG