Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կոշտ պատասխանով է սպառնում Արևմուտքին իր ակտիվների բռնագրավման դեպքում


Ռուսաստանի արտգործնախարարությունը
Ռուսաստանի արտգործնախարարությունը

Ռուս պաշտոնյաները «կոշտ պատասխանով» են սպառնացել Արևմուտքին սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման դեպքում՝ խոստանալով անվերջ իրավական մարտահրավերներ և համապատասխան քայլեր:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի զիջի Ուկրաինայի տարածքները՝ սառեցված ակտիվները վերադարձնելու դիմաց։

«Մեր հայրենիքը չի վաճառվում»,- գրել է Զախարովան Տելեգրամում՝ հավելելով, որ ռուսական ակտիվները պետք է անձեռնմխելի մնան, քանի որ հակառակ դեպքում սուր արձագանք կլինի:

Ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն արգելել են գործարքները Ռուսաստանի կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ և սառեցրել են մոտ 300 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներ Արևմուտքում, որոնց մեծ մասը գտնվում է եվրոպական ֆինանսական կառույցներում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն առանձին մեկնաբանությամբ նշել է, որ Ռուսաստանում դեռևս շատ արևմտյան փող կա, որը կարող է դառնալ Մոսկվայի պատասխան քայլերի թիրախը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտարարել է, թե ժամանակն է խոսել ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներից ստացված միջոցները ուկրաինական բանակին ուղղելու, այդ միջոցներով սպառազինություն ձեռք բերելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG