Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, թե վերահսկողության տակ է վերցրել Օչերետինո բնակավայրը


Պատերազմ Ուկրաինայում, արխիվ
Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Օչերետինո բնակավայրը, որի պաշտպանությունը ճեղքել էին մոտ երկու շաբաթ առաջ

Ուկրաինան դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։

Այնուամենայնիվ, եթե այս լուրը հաստատվի, դա կլինի վերջինը ուկրաինական ուժերի համար մարտադաշտում անհաջողությունների շարքից, որոնք պայքարում են ռուսական հարձակումը զսպելու համար՝ միաժամանակ առերեսվելով մարդուժի և զինամթերքի պակասին:

Կիևում հույս ունեն, որ ԱՄՆ-ի երկար սպասված ռազմական օգնությունը կօգնի կայունացնել իրավիճակը։ Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը ստորագրեց Ուկրաինային շուրջ 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու օրինագիծը՝ խոստանալով, որ ամենամոտ ապագայում Կիևը կստանա սպառազինության առաջին խմբաքանակը։

Ըստ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանների՝ առաջիկա շաբաթների ընթացքում, մինչև ԱՄՆ նոր ռազմական օգնությունը տեղ կհասնի, ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, կհասնեն մարտավարական նշանակալի ձեռքբերումների, սակայն դժվար թե կարողանան կոտրել ուկրաինական պաշտպանությունը։

Հյուսիսում ուկրաինական ուժերը փորձում են խափանել բարձրլեռնային Չասով Յար քաղաքը գրավելու ռուսական փորձերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG