Մատչելիության հղումներ

Ռուսներն այսօր արդեն երեք ուղևորատար գնացքի վրա են հարձակվել Ուկրաինայում

Ռուսական ուժերի կողմից հարձակման ենթարկված գնացք Ուկրաինայում, արխիվ
Ռուսական ուժերի կողմից հարձակման ենթարկված գնացք Ուկրաինայում, արխիվ

Այսօր առավոտյան Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Կիև-Սումի ուղևորատար գնացքին Սումիի մարզում: Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հաղորդել է, որ 90 մարդ դեռ մինչև հարվածը լքել է գնացքը, տուժածներ չկան:

Այնուհետև հարձակման է ենթարկվել ուղևորատար գնացք Դնեպր-Զապորոժիե երթուղում: «Ուկրզալիզնիցյա» («Ուկրաինական երկաթուղիներ») ընկերության ղեկավար Ալեքսանդր Պերցովսկին նշել է, որ դա թիրախային հարված էր գնացքին: Գնացքը կանգնեցրել են, ուղևորներին՝ տարհանել:

Դրանի հետո ռուսական զինուժը հարձակում է գորրծել ևս մեկ ուղևորատար գնացքի վրա Սումիի մարզում: Պերցովսկու խոսքով՝ գնացքը կանգնեցրել են, ուղևորներին՝ տարհանել, նրանցից մի քանիսը, այդուհանդերձ, բեկորային վնասվածքներ են ստացել:

Գրիգորովի փոխանցմամբ՝ մերձքաղաքային երկու գնացքների վրա հարձակումների հետևանքով ութ մարդ է տուժել:

Պերցովսկու խոսքով էլ՝ սա ուղևորատար գնացքների «սարսափելի որսի օր է»: Նա ընդգծել է, որ երկաթուղային տրանսպորտը և ենթակառուցվածքները ճակատամերձ բնակավայրերում Ռուսաստանի հիմնական թիրախներից են, և կոչ է արել ուղևորներին ժամանակին տարհանվել անվտանգ վայրեր:

«Դեպքերի 99 տոկոսում, կամ նույնիսկ ավելի շատ, գնացքները ժամանակին կանգ են առնում վտանգի դեպքում», - վստահեցրել է ուկրաինական երկաթուղիների ղեկավարը:


XS
SM
MD
LG