Զապորոժիեում չգործող մասնավոր կլինիկայի շենքին այսօր ռուսների հասցրած հարվածից երեք մարդ է զոհվել, հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը:
Նրա տվյալներով՝ հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է արագ տեղայնացնել:
Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքը հարձակվել է տարհանման ավտոմեքենայի վրա: Զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել է, հաղորդել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոն:
Խարկովի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ են ընկել Լոզովայա քաղաքի բնակելի թաղամասեր: Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է 12 մարդ: Վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր և մասնավոր տներ: