Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ուսանողներին հրավիրում է միանալ նորաստեղծ դրոնների ստորաբաժանումներին

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանն առաջարկում է ուսանողներին միանալ իր նորաստեղծ դրոնային ստորաբաժանումներին՝ նշելով, որ այդ ուժերը իրականում պահանջում են նոր անձնակազմ՝ հատուկ հմտություններով:

«Այժմ աշխատանքի առաջարկներ կան այն մարդկանց համար, ովքեր ունեն համապատասխան կարողություններ և պատրաստ են ծառայել», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ միևնույն ժամանակ պնդելով, թե տեղյակ չէ Ռյազանի մարզի նահանգապետի հրամանագրի մասին, որը մասնավոր և պետական ընկերություններին հանձնարարել էր սահմանել աշխատողների հավաքագրման քվոտաներ՝ պաշտպանության նախարարության հետ պայմանագրեր ստորագրելու համար:

Այնուամենայնիվ, Պեսկովը, ընդգծել է, թե սա ընդհանուր մոբիլիզացիայի մաս չի կազմում։ Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը զինծառայողների պակաս չունի։

Նոր անփոխարինելիները

Դրոնային օպերատորները սովորաբար աշխատում են առաջնագծից որոշակի հեռավորության վրա, բայց համարվում են բարձրարժեք թիրախներ, որոնց բացահայտման դեպքում նրանց ոչնչացնում են:

«Ռոյթերզ»-ը գրում է, որ Վլադիվոստոկում համալասարաններից մեկը խոստացել է ուսանողներին ակադեմիական արձակուրդ, վերադարձից հետո ուսման վարձից երաշխավորված ազատում, դրամաշնորներ, անվճար կացարան, եթե վերջիններս առնվազն մեկ տարով գրանցվեն այդ ծառայությանը։ Որպես առաջին տարվա աշխատավարձ առաջարկում են 5.5 միլիոն ռուբլի (68,433 դոլար), անվճար ուսուցումից հետո 2.5 միլիոն ռուբլի միանվագ վճար, ամսական 240,000 ռուբլի նպաստ։

Մոսկվայի Ճարտարագիտական և Սանկտ Պետերբուրգի Պետական Հիդրոմետեորոլոգիական Համալսարանները, ըստ պարբերականի, նույնպես դրոնային օպերատորներ, ինժեներներ կամ տեխնիկական մասնագետներ դառնալու դիմաց ուսանողներին առաջարկում են նմանատիպ խթաններ։

Կան չհաստատված հաղորդումներ, որ համալսարանները նաև հավաքագրման քվոտաներ են ստացել:

Հատկապես տեխնիկական ոլորտների ուսանողների հավաքագրմանը զուգահեռ Ռուսաստանում սկսվել է նոր բիլբորդային արշավ, որտեղ պատկերված է երիտասարդ դրոնային օպերատորը՝ լույս արձակող ակնոցներով։ Վերնագիրն էլ՝ «նոր անփոխարինելիները»:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG