Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Կիևում բիզնես կենտրոնի է հարվածել, կա 4 զոհ, 7 վիրավոր  

Կիևը ռուսական հարվածներից հետո, 25-ը սեպտեմբերի, 2026 թ.
Կիևը ռուսական հարվածներից հետո, 25-ը սեպտեմբերի, 2026 թ.

Ռուսական անօդաչու թռչող սարքը Կիևում այսօր կեսօրին հարվածել է Բիզնես կենտրոնի, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ է սպանվել, վիրավորվել առնվազն յոթը, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարվածը հասցվել է Սոլոմյանսկի շրջանի գրասենյակային շենքի հարևանությամբ գտնվող կայանատեղիին։ Հրդեհվել են մեքենաներ և շենքը։

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, հարվածի թիրախը «Ինկոմ» բիզնես կենտրոնն է եղել, որտեղ տեղակայված է նաև տվյալների կենտրոն։

Նախօրեին էլ ռուսական ուժերը հարվածել էին բջջային կապի օպերատորների տեխնիկական և Կիևի տարածքում գործող տվյալների մշակման կենտրոններին։

Այս գիշեր ևս մայրաքաղաք Կիևը հարձակման էր ենթարկվել։ Ռուսական զինուժն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել էր նաև Կիևի և Օդեսայի մարզերին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Օդեսայում էլ հարվածել են փոստային տերմինալի և մասնավոր տան: Մեկ կին զոհվել է, ևս մեկը վիրավորվել է:

Ուկրաինական զինուժն իր հերթին անօդաչու թռչող սարքերով գիշերը հարվածել է Ռուսաստանի Պերմի երկրամասի, ինչպես նաև Վորոնեժի, Ռոստովի և Ուլյանովսկի մարզերի արդյունաբերական օբյեկտներին: Կան զոհեր և վիրավորներ:

​
XS
SM
MD
LG