Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Նիկոլաևի և Կիևի մարզերի էներգետիկ օբյեկտներին

Ուկրաինացի փրկարարը մարում է հրդեհը, լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության, Կրոպիվնիցկիի շրջան, Կիրովոգրադ, 5-ը նոյեմբերի, 2026թ.
Ուկրաինացի փրկարարը մարում է հրդեհը, լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության, Կրոպիվնիցկիի շրջան, Կիրովոգրադ, 5-ը նոյեմբերի, 2026թ.

Ռուսական զորքը հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Նիկոլաևի և Կիևի մարզերում։

Նիկոլաևի մարզի ռազմական վարչության ղեկավարի պաշտոնակատար Գեորգի Ռեշետիլովը հայտնել է, որ ռուսական անօդաչուն գիշերը հարվածել է մարզի էներգետիկ օբյեկտներից մեկին՝ առանց մանրամասնելու, թե որ օբյեկտին:

Կիևի ռազմական վարչության ղեկավար Թիմուր Տկաչենկոն ևս հայտնել է Բելոցերկովսկի և Օբուխիվ շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների և դրանց հետևանքով վնասների մասին։ Բորիսպոլի շրջանում երեք մարդ է տուժել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելայա Ցերկով քաղաքում վնասվել է մարտկոցների պահեստ, որը, ենթադրաբար, էլեկտրաէներգիա էր մատակարարում Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտներին:

Սումիի շրջանում վնասվել է էլեկտրական ենթակայան, իսկ Օդեսայի նավահանգստում վնասվել է բեռնատար նավ, որը, ենթադրաբար, «կրկնակի նշանակության բեռ էր մատակարարում Ուկրաինա»։

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ավերվել է բնակելի շենք և վիրավորվել երեք մարդ, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 6-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 227 գրոհային անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից 196-ը խոցվել է։

«Ուկրէներգո»-ն հայտարարել է, որ նոյեմբերի 6-ից ամբողջ երկրում կսկսվեն հովհարային անջատումներ և էլեկտրաէներգիան կմատակարարվի հատուկ գրաֆիկով թե՛ բիզնեսների, թե՛ անհատների համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG