Ռուսական զինուժը հարձակվել է Ուկրաինայի Դներպր շրջանի վրա, ինչի հետևանքով կա մեկ զոհ, ևս երեք մարդ վիրավորվել է, հայտնել է մարզի շրջանային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Գանժան։
Ինչպես տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշյեե Վրեմյա» նախագիծը, գիշերը ռուսական բանակը գրեթե 20 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Դնեպրոպետրովսկի մարզի վեց շրջանների վրա։ Դնեպրում վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքները, մասնավոր տներ և բազմաբնակարան շենքերը։ Վիրավորվել է 44-ամյա մի կին։
Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում վնասվել են ուսումնական հաստատություն, բազմահարկ շենքեր և մեկ մեքենա։ 77-ամյա մի տղամարդ միջին ծանրության վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, վնասվածքներ է ստացել 42-ամյա մի կին:
Ռուսական բանակն անօդաչու թռչող սարքով հարվածել է նաև Զապորոժիեի շրջանին, ինչի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել չորս մարդ, հայտնել է Զապորոժիեի հատուկ նշանակության ուժերի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Վիննիցայի մարզում ռուսական զինուժը հարվածել է կարևորագույն արդյունաբերական օբյեկտի, զոհեր չկան, Telegram-ում գրել է Վիննիցայի շրջանային ռազմական վարչության պետ Նատալյա Զաբոլոտնայան։ Նա չի մանրամասնել, թե որ օբյեկտի մասին է խոսքը:
Խարկովում ռուսական հարվածների թիրախում է հայտնվել մանկական հաստատություն: Խարկովի հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Իգոր Տերեխովը հայտնել է, որ «Մոլնիյա» անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքի Շևչենկովսկի շրջանին։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ նոյեմբերի 16-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա է արձակել 158 «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարք (որոնցից 77-ը՝ ռեակտիվ շարժիչով), «Գերբերա» տիպի անօդաչու թռչող սարք և «Պարոդիա» տիպի անօդաչու-իմիտատորներ։
Անօդաչու թռչող սարքերն արձակվել են Ռուսաստանի Օրյոլ, Կուրսկ, Միլլերովո, Շատալովոյե և Պրիմորսկո-Ախտարսկ քաղաքներից: Եվս երկու արձակման կայաններ գտնվում են օկուպացված Ղրիմում՝ Չաուդայում և Գվարդեյսկոյեում: