Մատչելիության հղումներ

Ուկրաինայում առնվազն երեք զոհ՝ Ռուսաստանի հարվածից

Ռուսաստանը անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա, որի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, վնասվել են տներ և բռնկվել հրդեհներ, հայտնում է Reuters-ը:

Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր երկրի վրա անխուսափելի, զանգվածային ռուսական հարձակման մասին՝ հղում անելով ուկրաինական հետախուզությանը։

Զապորոժիե քաղաքի վրա անօդաչու սարքերի և հրթիռների հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, հայտնել են մարզի իշխանությունները։

Պոլտավայի արևելքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետը՝ հավելելով, որ վնասվել են բնակելի շենքեր և հյուրանոց։


XS
SM
MD
LG