Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընդդիմադիր Շլոսբերգը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

Լև Շլոսբերգը
Լև Շլոսբերգը

Պսկովի քաղաքային դատարանն այսօր 11 տարի 1ամիս ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին՝ նրան մեղավոր ճանաչելով կեծ լուրերի տարածման և Ռուսաստանի Զինված ուժերը վարկաբեկելու համար։

Ռուսաստանի դատախազությունը Շլոսբերգի համար 12 տարվա ազատազրկում էր պահանջում։ Դատարանի կողմից սահմանված պատժաչափը 63-ամյա Շլոսբերգը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։

Շլոսբերգի դեմ քրեական գործը հարուցվել էր Ուկրաինայում պատերազմին նվիրված դեբատներին մասնակցելու և տելեգրամի իր օգտահաշվում բրիտանական Daily Mirror թերթի առաջին էջը հրապարակելու համար։

XS
SM
MD
LG