Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիների հերթական փոխանակումն են արել, 205 ուկրաինացի վերադարձել է հայրենիք, նույնքան գերի էլ վերադարձվել է Ռուսաստանին։
Վերջիններս այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, հաղորդել է պաշտոնական Մոսկվան։
Մարդասիրական այս քայլն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։