Մատչելիության հղումներ

Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի. Միրզոյան


Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չունի, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդպիսի քաղաքականություն չի վարվում: Սա ուղիղ ասվում է նաև մեր միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի, մենք հարաբերություններ ենք խորացնում, կառուցում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որպեսզի ճիշտ հասկանան ակնկալիքները»,-ասել է նա։

Միրզոյանն ընդգծել է՝ հարաբերությունների խորացումը Եվրամիության հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ:

«Խզել կապերը Ռուսաստանի հետ, պետք չէ նույնականացնել ԵԱՏՄ անդամակցության հետ: Մենք հիմա ԵԱՏՄ անդամ պետություն ենք, և մենք հիմա շահեկան համագործակցություն ունենք ԵԱՏՄ շրջանականերում։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել Եվրոպական միությանը, այդ հարցին զուգահեռ մենք բոլորս կնստենք և կմտածենք այդ մասին։ Դա կդառնա քննարկման առարկա»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG