Մատչելիության հղումներ

Ռուսական Ozon-ը հայտնել է, որ 2 լոգիստիկ կենտրոններ ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

Ռուսական առցանց մանրածախ առևտրով զբաղվող Ozon ընկերությունն այսօր հայտնել է, որ Ուֆայում և Օրենբուրգում գտնվող իր երկու լոգիստիկ օբյեկտները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Հարձակումների հետևանքով երկու օբյեկտներից և ոչ մեկում հրդեհ չի բռնկվել։ Օրենբուրգում գտնվող կենտրոնն արդեն վերսկսել է իր աշխատանքը։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Ավելի վաղ՝ Կիևը հարվածում էր օնլայն առևտրի մյուս խոշոր հարթակին՝ Wildberries-ի պահեստներին՝ պնդելով, որ դրանք օգտագործվում են ռուսական բանակի մատակարարման համար, մինչդեռ Wildberries-ը հերքում է այդ պնդումները։

XS
SM
MD
LG