Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերն անցած գիշերը հրթիռներով հարվածել են Օդեսայի մարզին, հաղորդվում է 2 զոհի մասին


Օդեսան հարվածից հետո, 23-ը ապրիլի, 2024թ․
Օդեսան հարվածից հետո, 23-ը ապրիլի, 2024թ․

Ուկրաինական կողմը հաղորդում է, որ անցած գիշերվա ընթացքում ռուսական ուժերն ավիացիոն կառավարվող հրթիռներով հարվածել են Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքների, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի փոխանցմամբ, վնասվել է պահեստային շինություն, բեռնատար ավտոտրանսպորտ, քաղաքացիական նավակ, որտեղից հեղուկի արտահոսք է տեղի ունեցել։ Նավի վրա հերթապահող նավաստին վիրավորվել է։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ անցած գիշերը երկրի տարբեր շրջանների վրա արձակված երկու տասնյակ անօդաչու թռչող սարքերից 14-ը ոչնչացվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG