Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, առնվազն երեքը վիրավորվել են և հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքի նավահանգստում, հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
«Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տեմրյուկի շրջանի վրա։ Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով նավահանգստային տերմինալում հրդեհ է բռնկվել... մեկ մարդ զոհվել է», - Telegram-ում գրել է Վենիամին Կոնդրատևը։ Նա հավելել է, որ առնվազն երեք մարդ վիրավորվել է:
Տեմրյուկը նախկինում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախ էր դարձել մայիսի վերջին: