Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտնել է, որ Կիևի մոտակայքում ռուսական հարվածներից զոհվել են 3-ամյա տղան և տատիկ-պապիկը

Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, օգոստոսի 8,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, օգոստոսի 8,2026թ.

Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Կիևի մարզի շրջաններից մեկում զոհվել են երեք տարեկան տղա երեխան և նրա տատն ու պապը, իսկ մայրաքաղաքի ուղղությամբ գիշերվա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել, այսօր հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Վերջին ամիսներին Մոսկվան զգալիորեն ընդլայնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ հարձակումները՝ սովորաբար կարճատև ինտենսիվ հարվածների ժամանակ արձակելով բալիստիկ հրթիռների խմբաքանակներ։

Կիևից հյուսիս-արևելք գտնվող Բրովարիի շրջանում հարձակումների հետևանքով ընկած բեկորները վնասել են տներ և մեքենաներ, ինչպես նաև հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, հայտնում է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավարը։

Կիևում գիշերվա հարձակումների հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմը:

Ավելի վաղ վարչակազմը հայտնել էր, որ «Կիևում օդային տագնապ է հայտարարվել՝ բալիստիկ հրթիռների կիրառման պատճառով»՝ բնակիչներին կոչ անելով պատսպարվել։

XS
SM
MD
LG