Ռուսական ինքնաթիռը թևավոր հրթիռ է պատահաբար գցել Վորոնեժի շրջանի Ալեքսանդրովկա գյուղի վրա, հայտնում է Astra-ն՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրները՝ նշելով՝ տուժածներ չկան։
Ըստ հաղորդման՝ հունվարի 15-ին գյուղի մերձակա դաշտում անհայտ առարկայի բեկորներ են հայտնաբերվել։ Սկզբում ենթադրվել է, որ դրանք խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներ են, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ռուսական X-69 թևավոր հրթիռի բեկորներ են։
X-69-ը «օդ-երկիր» թևավոր հրթիռ է, որը ռուս զինվորականները օգտագործում են 2024-ի սկզբից Ուկրաինային հարվածելու համար: Սա առաջին անգամը չէ, որ ռուսական օդանավերը զինամթերք են պատահաբար գցում Ռուսաստանի տարածքում, դա հիմնականում տեղի է ունենում Բելգորոդի շրջանում։
Հունվարի սկզբին ինքնաթիռի զինամթերքն ընկել էր Վորոնեժի շրջանի Պետրովպավլովկա գյուղի վրա։ Տեսանյութումերում, որ հրապարակել էին տելեգրամյան ալիքները, մի քանի այրված տներ էին երևում, տեղի բնակիչներն էլ ասում էին, որ «փողոցի կեսն» ավերված է։