Մատչելիության հղումներ

11 հազար ուկրաինացի զորակոչից խուսափելու նպատակով ապօրինի մուտք է գործել Ռումինիա


Ուկրաինայի և Ռումինիայի սահմանի Սիգետու Մարմատյեյի անցակետը, արխիվ
Ուկրաինայի և Ռումինիայի սահմանի Սիգետու Մարմատյեյի անցակետը, արխիվ

Ռումինիայի սահմանային ոստիկանության տվյալներով` մոտ 11 հազար ուկրաինացի տղամարդ անօրինական կերպով հատել է հյուսիսային Ռումինիայի սահմանը՝ զորակոչից խուսափելու նպատակով։

Սահմանը հատելուց հետո 18-ից մինչև 60 տարեկան տղամարդիկ սովորաբար պաշտպանություն են խնդրում Ռումինիայի իշխանություններից, «Ազատության» ռումինական ծառայությանը հայտնել է Ուկրաինային սահմանակից Սիգետու Մարմատյեյի Սահմանային ոստիկանության պետ Ֆլորին Կոմանը։

Ռումինացի պաշտոնյայի տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր պատերազմից փախած 19 ուկրաինացի տղամարդ մահացել է սահմանը հատելիս՝ այդ թվում երկու երկրները բաժանող Տիսա գետում և Կարպատյան լեռներն անցնելիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG